|
ԾՐԱԳՐԻ ԵՎ ԲԱԶԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ակնհայտ է, որ կուսակցությունների գաղափարախոսական տարբերությունների, նրանց քաղաքական ծրագրերի եւ նպատակների, ինչպես նաեւ առկա կարեւորագույն հիմնախնդիրների նկատմամբ դիրքորոշումների վերաբերյալ անաչառ,
համադրելի, մատչելի եւ այժմեական տեղեկատվությունը մեծ դեր ունի քաղաքացիների քաղաքացիական ակտիվության և նրանց կողմից գիտակցված դիրքորոշման ձեւավորման խնդրում:
Սակայն, կուսակցութունների և նրանց գործունեության վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունը ոչ միշտ է համադրելի, անաչառ, այժմեական ու մատչելի հանրության լայն զանգվածների հանար: Երբեմն էլ այն փոխարինվում է անձնավորված գնահատականներով, որակումներով,
ապատեղեկատվությամբ և գովազդով, ինչն անաչառ տեղեկատվության բացակայությունից ավելի վտանգավոր է և նվազեցնում է քաղաքացիների անկախ մտածելու, անձնական կարծիք կազմելու և ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունը:
Այս երևույթը, հանդիսանալով հասարակության որոշակի շրջանակների քաղաքական անտարբերության պատճառներից մեկը, խոչընդոտում է նաև երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և զարգացմանը: Մասնավորապես, ի թիվս այլ պատճառների նաև այս պատճառով է,
որ նախընտրական գործընթացները քաղաքական ուժերի գաղափարների, ծրագրերի և կարևորագույն ու վճռորոշ հիմնախնդիրների վերաբերյալ կուսակցությունների պաշտոնական դիրքորոշումների հրապարակային մրցակցության փոխարեն, երբեմն վերածվում են ինքնագովերգման ու մրցակցի վարկաբեկման: Անհրաժեշտ համադրելի,
անաչառ, մատչելի և այժմեական տեղեկատվության սահմանափակության կամ ապատեղեկատվության հետևանքով` բազմաթիվ կուսակցությունների ու քաղաքական գործիչների միջև առկա փաստացի տարբերություններում չկողմնորոշվող քաղաքացիների քաղաքական կողմնորոշման,
նախապատվության կամ ընտրություններին մասնակցության և դիրքորոշման վրա հաճախ ազդում են գովազդները, կուսակցությունների ու նրանց առաջնորդների հանրաճանաչությունը և անգամ տարաբնույթ հորդորանքներն ու ընտրակաշառքները:
ՔՍԶՀ կողմից վերը նշված հիմնախնդիրների լուծման մի փորձ էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության Հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում 2004–2005թթ. իրականացված «Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունների տեղեկագիրե ծրագիրը, որի ընթացքում`
-
ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում 2004թ. սեպտեմբերի 10–ի դրությամբ պաշտոնապես գրանցված կուսակցությունների տվյալների համակարգված, համադրելի,
անաչառ և այժմեական համակարգչային տեղեկատվական բազան և համապատասխան ինտերնետային կայքը (www.fcsd.am), որում ներկայացվում են ՀՀ կուսակցությունների ծրագրային մոտեցումները և պաշտոնական դիրքորոշումները կարևորագույն տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ հիմնախնդիրների վերաբերյալ,
-
մշակվել, հրապարակվել և հանրությանն է ներկայացվել ՀՀ քաղաքական կուսակցությունների տպագիր տեղեկագիրը հայերեն և անգլերեն լեզուներով, որում հանրամատչելի, համակարգված, համադրելի և անկողմնակալ կերպով ներկայացվել են 01.09.04թ. դրությամբ Հայաստանում գործող բոլոր կուսակցությունների պաշտոնական և ծրագրային ամփոփ մոտեցումները
վերոհիշյալ ոլորտների մի շարք կարևորագույն և արդիական հիմնախնդիրների վերաբերյալ:
Սակայն քաղաքական դաշտը և այն կարգավորող օրենսդրությունը անընդհատ փոփոխվում են, որի արդյունքում ՀՀ Ազգային ժողովի 2007թ. ընտրությունների նախաշեմին մի շարք կուսակցություններ լուծարվել, միավորվել կամ փոխել են իրենց քաղաքական դիրքորոշումները, ստեղծվել են նորերը և այլն:
Ուստի կուսակցությունների և նրանց գործունեության ու նպատակների վերաբերյալ առանց այն էլ սուղ համադրելի և անաչառ տեղեկատվությունը պարբերաբար վերանայման և նորացման կարիք ունի` առավել ևս ՀՀ Ազգային Ժողովի և Նախագահական ընտրությունների նախաշեմին:
Ուստի, ՔՍԶՀ–ը, շարունակելով իր առաքելությունը և 2004–2005թթ. սկսած ՀՀ կուսակցությունների գործունեության, ծրագրային նպատակների և խնդիրների, ինչպես նաև մեր երկրի և հասարակության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ նրանց ունեցած դիրքորոշումների վերաբերյալ հանրությանն անաչառ,
համադրելի և այժմեական տեղեկատվության տրամադրման աշխատանքները, վերը նշված հիմնախնդիրների լուծման համար ԱՄՆ ՄԶԳ Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ 2007թ. Նախաձեռնեց «ՀՀ քաղաքական կուսակցույունների տեղեկագիր և ընտրողի ուղեցույց» Ծրագրի իրականացումը:
Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել ՀՀ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կուսակցությունների վերաբերյալ և ընտրողների առջև վերջիններիս հաշվետվողականության աստիճանի բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվական հիմքերի բարելավմանը, դրանով իսկ նպաստելով հանրության քաղաքացիական ակտիվության բարձրացմանը,
իմաստավորված քաղաքական հայացքների ձևավորմանը և գիտակցված որոշումների կայացմանը:
Ծրագրի իրականացման արդյունքում մշակել և ի լրումն վերը նշված տեղեկատվական նյութերի հանրությանն են ներկայացվում.
-
Հայաստանի Հանրապետությունում 2007 թ. հունվարի 10–ի դրությամբ պաշտոնապես գրանցված կուսակցությունների տվյալների համակարգված, համադրելի, անաչառ, նորացված և այժմեական համակարգչային տեղեկատվական բազան, որում ներկայացված ՀՀ կուսակցությունների ծրագրային մոտեցումները և պաշտոնական դիրքորոշումները կարևորագույն տնտեսական,
սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ հիմնախնդիրների վերաբերյալ հանրության համար մատչելի են սույն վերակառուցված ինտերնետային կայքի միջոցով;
-
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007թ. ընտրություններին մասնակցող կուսակցություններ» խորագրով ընտրողի ուղեցույցի հայերեն և անգլերեն տպագիր, սկավառակային և ինտերնետային տարբերակները,
որոնցում հանրությանը ներկայացվում է ՀՀ Ազգային ժողովի 2007 թվականի ընտրություններին մասնակցող ՀՀ կուսակցությունների գործունեության, խնդիրների, նպատակների և ծրագրային հիմնադրույթների վերաբերյալ ամփոփ, անաչառ և համադրելի տեղեկատվություն;
-
Հայաստանի Հանրապետությունում 2007 թ. հունվարի 10–ի դրությամբ պաշտոնապես գրանցված և գործող բոլոր կուսակցությունների ծրագրային նպատակները, խնդիրները և տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային, գիտակրթական,
գաղափարախոսական և մի շարք այլ կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ նրանց դիրքորոշումները և մոտեցումները ներկայացնող ամբողջական, համակարգված, համադրելի, տեղեկագրի անգլերեն և հայերեն տպագիր և էլեկտրոնային տարբերակները:
Հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում իրականացված աշխատանքներին օժանդակած կազմակերպություններին և Ծրագրին մասնակցած բոլոր կուսակցություններին և անձանց` սույն տեղեկագրի և կուսակցությունների ներկայացման համապատասխան տեղեկատվական նյութերի նշանակությունը կարևորելու, համագործակցության և ցուցաբերած աջակցության համար:
ԲԱԶԱՅԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Սույն կայքում ներկայացված կուսակցությունների ցանկը և նրանց վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները (կուսակցության գրանցման համարը, հիմնադրման տարին, գրանցման օրը, անվանումը, հասցեն, գործադիր մարմնի ղեկավարը և այլն) Հիմնադրամի գրավոր դիմումի համաձայն իր 17.01.07թ.
թիվ 3–2/0043–07 գրությամբ տրամադրել է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Ի տարբերություն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007թ.
ընտրություններին մասնակցող կուսակցություններ» խորագրով ուղեցույցի, կուսակցությունների սույն կայքէջում և ամբողջական տեղեկագրում ընդգրկված են 10/01/2007թ.–ի դրությամբ գրանցված բոլոր 74 կուսակցությունները, ինչպես նաև 2007թ. փետրվարի 26–ին գրանցված մեկ կուսակցություն,
որը նաև մասնակցել է ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին: Ընդ որում, կայքէջում և տեղեկագրում ընդգրկված այն 18 կուսակցությունները, որոնք տարբեր պատճառներով չեն մասնակցել Հիմնադրամի հարցմանը, տեղեկատվական նյութերում ներկայացված են ՀՀ Արդարադատության նախարարության կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությամբ:
Սույն կայքի միջոցով հասանելի բազայի համապատասխան տեղեկատվական նյութերը մշակվել են Հիմնադրամի կողմից կազմված հարցաթերթիկին կուսակցությունների կողմից տրված պատասխանների և նրանց պաշտոնական հրապարակային փաստաթղթերում ներառված հիմնադրույթների համադրման հիման վրա:
Այդ նպատակով կուսակցությունների վերոհիշյալ ցանկի և նրանում ներառված տվյալների հիման վրա Հիմնադրամը կուսակցությունների պաշտոնական ներկայացուցիչներին փոխանցել է իր կողմից մշակած հարցաթերթիկ, որում ներառված հարցերը կազմվել են հաշվի առնելով կուսակցությունների ծրագրերում ներառված հիմնադրույթներն ըստ դրանց կարևորության,
ինչպես նաև երկրի զարգացման ներկա հանգրվանին առնչվող մի շարք հրատապ և կարևոր նշանակության հիմնախնդիրներ, որոնց համադրումը հնարավորություն է տալիս տարբերակել կուսակցություններին առանձին հիմնահարցերի վերաբերյալ իրենց ունեցած պաշտոնական դիրքորոշումներով:
Չնայած 2007թ.–ի հունվարի 22–ից մինչև մարտի 20–ը ընկած ժամանակահատվածում բոլոր կուսակցություններին Հիմնադրամի կողմից ուղղված բազմաթիվ գրություններին, առաջարկներին ու հորդորներին, ինչպես նաև ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և մամուլում հրապարակված հայտարարություններին`
Հիմնադրամին հաջողվել է կապ հաստատել և հարցաթերթիկներ տրամադրել հունվարի 10–ի դրությամբ ՀՀ–ում գրանցված և գործող 74 կուսակցություններից 63–ին, որոնցից 7–ը տարբեր պատճառաբանություններով նպատակահարմար չեն գտել իրենց կուսակցության մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել: 11 կուսակցության ընդհանրապես
հնարավոր չի եղել մասնակից դարձնել հարցմանը և Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի աշխատանքներին, քանի որ չնայած ձեռնարկված բազմաթիվ փորձերին անհնար է եղել նրանց գտնել Արդարադատության նախարարությունից ստացված հասցեներով կամ կապ հաստատել նշված հեռախոսահամարներով: Այսպիսով,
2007թ.–ի հունվարի 10–ի դրությամբ ՀՀ–ում գրանցված և գործող 74 կուսակցություններից իրենց կուսակցության մասին անհրաժեշտ տեղեկատվություն Հիմնադրամին տրամադրել են հարցմանը մասնակից դարձված 63 կուսակցություններից 56–ը:
Կուսակցությունների պատասխանատու ներկայացուցիչների կողմից կամ Հիմնադրամի փորձագետների հետ համատեղ լրացված հարցաթերթիկների պատասխանները համեմատվել են համապատասխան կուսակցությունների կանոնադրություններում,
ծրագրերում և պաշտոնական այլ փաստաթղթերում ամրագրված դրույթների հետ: Համեմատության արդյունքում ցանկացած բնույթի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում (տվյալ հարցին տրված այլ մեկնաբանություն, պատասխանի բացակայություն, իմաստային տարբերություն,
անավարտ միտք և այլն) լրացված հարցաթերթիկները խմբագրվել և լրամշակվել են, Հիմնադրամի կողմից նախապես մշակված չափանիշների և տարբերանշանների միջոցով նշվել են անհամապատասխանություն պարունակող առանձին դրույթներն ու հատվածները և խմբագրված տարբերակները ներկայացվել են համապատասխան կուսակցություններին`
վերստուգման և հաստատման համար` հարկ եղած դեպքում նաև լրացուցիչ լրամշակման, հրապարակվելիք վերջնական տեսքի ճշգրտման և անաչառության ապահովման համար: Հրապարակվող հարցաթերթիկներում ներառված վերջնական պատասխանների և համապատասխան կուսակցությունների պաշտոնական փաստաթղթերում ամրագրված դիրքորոշումների միջև պահպանված բոլոր
անհամապատասխանությունները դասակարգված և ստորև ներկայացվող համապատասխան մեկնաբանություններով ու բացատրություններով:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ հարցաթերթիկում ներառված հարցերի վերաբերյալ կուսակցությունների արտահայտած դիրքորոշումների պաշտոնական կարգավիճակի վերաբերյալ
| Տարբերանշան |
Մեկնաբանություն |
| 1 |
Լրացված է կուսակցության կողմից, սակայն Հիմնադրամի կողմից ստուgված չէ` կուսակցության համապատասխան պաշտոնական փաստաթղթերի (ծրագիր, կանոնադրություն կամ հրապարակված պաշտոնական այլ փաստաթղթեր) անհասանելիության (կուսակցության կողմից հրապարակային աղբյուրների չնշման) և Հիմնադրամին տրամադրված չլինելու պատճառով: |
| 2 |
Լրացված է Հիմնադրամի կողմից ՀՀ Արդարադատության նախարարության կողմից տրամադրված տվյալների հիման վրա` հարցմանը կուսակցության չմասնակցելու պատճառով: |
| 3 |
Լրացված է Հիմնադրամի կողմից ՀՀ Արդարադատության նախարարության կողմից տրամադրված տվյալների հիման վրա` կուսակցությանն իր իրավաբանական և կենտրոնական գրասենյակի հասցեներով հարցմանը մասնակից դարձնելը հնարավոր չլինելու պատճառով: |
| 4 |
Հարցաթերթիկում պատասխանը լրացված է կուսակցության կողմից, սակայն մասնակիորեն է ներառված (որոշ մասով է համապատասխանում) կուսակցության կողմից հրապարակված և/կամ Հիմնադրամին տրամադրված կուսակցության համապատասխան պաշտոնական փաստաթղթերում (ծրագիր, կանոնադրություն կամ հրապարակված պաշտոնական այլ փաստաթղթեր): |
| 5 |
Հարցաթերթիկում պատասխանը լրացված է կուսակցության կողմից, սակայն ներառված չէ (բացակայում է) կուսակցության կողմից հրապարակված և/կամ Հիմնադրամին տրամադրված կուսակցության համապատասխան պաշտոնական փաստաթղթերում (ծրագիր, կանոնադրություն կամ հրապարակված պաշտոնական այլ փաստաթղթեր): |
| 6 |
Հարցաթերթիկում պատասխանը լրացված է կուսակցության կողմից, սակայն ամբողջովին կամ մասնակիորեն հակասում է կուսակցության կողմից հրապարակված և/կամ Հիմնադրամին տրամադրված կուսակցության համապատասխան պաշտոնական փաստաթղթերում (ծրագիր, կանոնադրություն կամ հրապարակված պաշտոնական այլ փաստաթղթեր) տվյալ հարցի վերաբերյալ ամրագրված
դիրքորոշմանը (Այսինքն` առկա է այլ դիրքորոշում, որը համահունչ չէ լրացված պատասխանի հետ):
|
Բացատրություններ ուղեցույցում ներառված հարցերի վերաբերյալ կուսակցությունների դիրքորոշումների պաշտոնական կարգավիճակի մեկնաբանությունների կապակցությամբ
| Տարբերակ |
Տարբերանշանների տեղադրման դիրքը |
Բացատրություն |
| ա. |
Տարբերանշանը տեղադրված է հարցաթերթիկի որևէ բաժնի, հարցախմբի, հարցի կամ ենթահարցի մոտ: |
Տարբերանշանի մեկնաբանությունը վերաբերում է համապատասանաբար տվյալ բաժնի, հարցախմբի, հարցի, կամ ենթահարցի ամբողջ պատասխանին: |
| բ. |
Տարբերանշանը տեղադրված է հարցաթերթիկի որևէ բաժնի, հարցախմբի, հարցի կամ ենթահարցի պատասանի որևէ պարբերության կամ նախադասության վերջում: |
Տարբերանշանի մեկնաբանությունը վերաբերում է միայն տվյալ պարբերությանը կամ նախադասությանը: |
| գ. |
Տարբերանշանը տեղադրված է հարցաթերթիկի որևէ բաժնի, հարցախմբի, հարցի կամ ենթահարցի պատասխանում առկա թվարկումները ներկայացնող տեքստի վերջում: |
Տարբերանշանի մեկնաբանությունը վերաբերում է տվյալ տեքստին և նրան հաջորդող թվարկումներին: |
| դ. |
Տարբերանշանը տեղադրված է հարցաթերթիկի որևէ բաժնի, հարցախմբի, հարցի կամ ենթահարցի պատասխանում ներառված թվարկումներից որևէ մեկից հետո: |
Տարբերանշանի մեկնաբանությունը վերաբերում է միայն թվարկվող տվյալ դրույթին: |
| ե. |
Տարբերանշանը տեղադրված է հարցի համարի մոտ: |
Տարբերանշանի մեկնաբանությունը վերաբերում է ամբողջ հարցին, ներառյալ ենթահարցերը: |
Առանձին կուսակցությունների կողմից հարցաթերթիկի այս կամ այն հարցի վերաբերյալ պատասխանների և պաշտոնական փաստաթղթերում համապատասխան դիրքորոշումների բացակայության դեպքում, հարցաթերթիկի չլրացված հատվածները հանվել են` պահպանելով հարցաթերթիկի ընդհանուր կառուցվածքը, տրամաբանությունը և համարակալումները:
2007թ. Խարհրդարանական ընտրություններին կուսակցությունների մասնակցության, ինչպես նաև վերջիններիս կողմից համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թակնածուների քանակի
վերաբերյալ տեղեկությունները լրացվել են Հիմնադրամի կողմից` հիմք ընդունելով ՀՀ ԿԸՀ–ի կայքում 02.05.07թ. դրությամբ հրապարակված համապատասխան ցուցակները;
Սույն տվյալների բազայից օգտվելու պարզության ապահովման նպատակով կուսակցությունները ներկայացվում են ըստ նրանց հայերեն անվանումների այբբենական հաջորդականության:
Իրականացվող աշխատանքների ընթացքում քաղաքական կուսակցությունների կողմից Հիմնադրամին ներկայացվել են համապատասխան գնահատականներ, դիտողություններ և առաջարկներ,
որոնք ի թիվս բոլոր այլ շահագրգիռ կողմերի առաջարկների հաշվի կառնվեն տեղեկատվական նյութերի հաջորդ թողարկումների մշակման և հրապարակման ընթացքում: Մասնավորապես, հնարավորինս կընդլայնվի տեղեկագրում ներառված հիմնահարցերի շրջանակը, կմեղմացվեն ծավալային սահմանափակումները և այլն:
Քաղաքացիական և Սոցիալական Զարգացման Հիմնադրամ
|
|